Մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1685 աճյուն

Մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1685 աճյուն

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 528 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է հրդեհների մասին ստացված հաղորդումների թիվը: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 2-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, մյուս 2 դեպքը՝ աղբանոցներում:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1685 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, ականանետային 46 ական, հակահետևակային 4 ական, 151 պայթուցիչ, թնդանոթի 17 արկ, նռնականետի 289 նռնակ, 5 ավիառումբ և ձեռքի 13 նռնակ:

Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 11 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում, իսկ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 7 ելք:

Ճանապարհատրանսպորտային մեկ պատահար է գրանցվել Ասկերանի շրջանում: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

wp-apeth