240 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

240 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Նոյակերտ գյուղի մի բնակիչ տան բակում պահում և օգտագործում է թմրամիջոց, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հոկտեմբերի 5-ին 36-ամյա տղամարդու տան բակի զննությամբ հայտնաբերվեցին ապակյա չորս տարա և թղթե հինգ փաթեթ` կանաչավուն, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներով: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիախուանա է, կանեփը քաղել է Նոյակերտի հարակից դաշտերից` անձնական օգտագործման համար: Հայտնաբերված ավելի քան 240 գրամ զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth