Սառնարանից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
2021 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Պ.-ի կողմից կալանավորված անձ Ա. Կ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Զննության արդյունքում սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման լար և 3 բաժանորդային քարտ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից: