«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շնորհակալություն Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար:

Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering և Moderna Therapeutics» ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար:

Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

wp-apeth