Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել

Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
wp-apeth