Րոպեներ անց ոստիկանները բռնել են
Սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի բակերից մեկում գողացել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները արագ մեկնել էին դեպքի վայր, որտեղ նկատել էին «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Վարորդը իրավապահներին տեսնելով՝ մեքենայով դիմել էր փախուստի, շենքերից մեկի մոտ վնասել կայանված 3 ավտոմեքենայի ու բռնվել: «Միցուբիշիի» 24-ամյա վարորդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվեց խոստովանական բացատրություն։ Երիտասարդը փախչելիս ազատվել էր գողոնից։ Լուսարձակները, որոնք հափշտակել էր մի քանի «Մերսեդեսից», հայտնաբերվել են։ Հայտնաբերվել են նաև մեքենայատերերը, որոնցից հաղորդում է ընդունվել։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: