Հադրութի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Հադրութի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով երեկ իրականացվել են Հադրութի շրջանում:

ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկանում ենք, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

wp-apeth