Ըստ վերլուծությունների՝ Հայաստանում այս պահին 100 հազարից ավելի վարակակիր կա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավելի վարակակիր կա։
- Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով,- գրել է վարչապետը: