Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով

Worldometers-ի տվյալների համաձայն հունիսի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհի 213 երկրում կորոնավիրուսային հիվանդության 6,982,883 դեպք է արձանագրվել, մահացել է 402,273, բուժվել է 3,413,417 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 1,988,544 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (676,494), Ռուսաստանը (458,689), Իսպանիան (288,390), Մեծ Բրիտանիան (284,868) և Հնդկաստանը (247,040):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (112,096), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,465), Բրազիլիան (36,044), Իտալիան (33,846), Ֆրանսիան (29,142), Իսպանիան (27,135), Մեքսիկան (13,511), Բելգիան (9,580), Գերմանիան (8,769), Իրանն (8,209) ու Կանադան (7,773):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (751,894), հետո գալիս են Բրազիլիան (302,084), Ռուսաստանը (221,388), Գերմանիան (168,900), Իտալիան (165,078), Թուրքիան (135,322), Իրանը (132,038), Հնդկաստանը (119,293) և Չիլին (95,631):

  • Բրազիլիան մասամբ դադարեցրել է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի գրանցման մասին ընդհանուր տեղեկատվության թարմացման գործընթացը: Որոշումը նաև երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի սրտով է:
  • Չինաստանի ամբողջ տարածքը կորոնավիրուսային համավարակի հետ կապված դարձել է ցածր ռիսկային գոտի այն բանից հետո, երբ կիրակի օրտ սպառնալիքի մակարդակը կրճատել են նաև երկրի հյուսիսարևելյան Ցզիլինի շրջանում:
  • Մեծ Բրիտանիայի կրոնական հաստատությունները կվերսկսեն աշխատանքը հունիսի 15-ից:
wp-apeth