Հայաստանում կատարվել է 275 հազար 138 պատվաստում
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ կատարվել է 275 հազար 138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176 հազար 552, երկրորդ դեղաչափ` 98 հազար 586։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշվում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի, ժամը 10։00-16։00-ը, սահմանվել են հերթապահություններ: