Вести Воронеж-ը հրապարակել է Երևանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման կադրերը: Նշվում է, որ պիտակներից դատելով՝ ծխախոտի ամբողջ խմբաքանակն արտադրվել է Հայաստանում: Ի դեպ, սա մաքսանենգ ծխախոտի առգրավման արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի վերջին խմբաքանակն առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները: