Կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն

Կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանի հետ, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց։

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ այս ժամանակահատվածում տեսչական մարմինները հատել են 22 հազար ստուգողական այցերի շրջանակը։ Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: «Մենք ոստիկանության հետ աշխատանքներ ենք իրականացնում, ինչը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները, այո, անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները, օրինակ, մենք այսօր կասեցրել ենք կառավարական 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը»,- ասել է Ասոյանը։

wp-apeth