Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը առողջացել է
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ է տվել լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի: Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար: