Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու առավոտվա կարևորը

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու առավոտվա կարևորը

Worldometers-ի տվյալների համաձայն հունիսի 5-ի ժամը 9:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 6,703,095 դեպք է արձանագրվել, մահացել է 393,224, բուժվել է 3,252,378 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 1,924,051 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (615,870), Ռուսաստանը (441,108), Իսպանիան (287,740), Մեծ Բրիտանիան (281,661) և Իտալիան (234,013):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (110,173), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (39,904), Բրազիլիան (34,039), Իտալիան (33,689) և Ֆրանսիան (29,065):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (712,252), հետո գալիս են Բրազիլիան (274,997), Ռուսաստանը (204,623), Գերմանիան (168,500), Իտալիան (161,895), Թուրքիան (131,778), Իրանը (127,485), Հնդկաստանը (109,462), Չիլին (95,631) և Չինաստանը (78,327):

  • Ճապոնիայում ծրագրում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներն սկսել արդեն 2021 թվականի առաջին կեսում:
  • Ուհան քաղաքում դուրս են գրել վերջին երեք պացինետին, որոնք բուժվում էին կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է առողջապահական հարցերով զբաղվող քաղկոմիտեն:
  • Բոլիվիայի իշխանությունը կլուծարի երեք նախարարություն ու կփակի դեսպանատներն Իրանում և Նիկարագուայում, որպեսզի խնայի միջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
  • Միացյալ Նահանգները 180 միլիոն դոլար է տվել մի շարք երկրների արհեստական շնչառական ապարատ ձեռք բերելու համար կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար:
  • Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը Մեծ Բրիտանիայում կդառնա պարտադիր սկսած հունիսի 15-ից:
wp-apeth