Քվեարկությունն ավարտվեց. մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը

Քվեարկությունն ավարտվեց. մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը

Ժամը 20.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 49,4 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 1,281,174 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երեւանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 51,55 %-ը (442 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,55%-ը (44 554):

2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Երեւանում քվեարկել է ընտրողների 47,6 տոկոսը (404 599), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 39,22 տոկոսը (48817), Վանաձորում՝ 46,66 տոկոսը (44949):

Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

  • Արագածոտնի մարզ – 58 737 ընտրող (50 տոկոս)
  • Արարատի մարզ – 113 625 ընտրող (50,87 տոկոս)
  • Արմավիրի մարզ – 104 880 ընտրող (44,47 տոկոս)
  • Գեղարքունիքի մարզ – 86 173 ընտրող (45,47 ընտրող)
  • Լոռու մարզ – 109 141 ընտրող (46.73 տոկոս)
  • Կոտայքի մարզ – 121 212 ընտրող (50,08 տոկոս)
  • Շիրակի մարզ – 93 510 ընտրող (41,24 տոկոս)
  • Սյունիքի մարզ – 66 252 ընտրող (60,38 տոկոս)
  • Վայոց Ձորի մարզ – 26 132 ընտրող (56,05 տոկոս)
  • Տավուշի մարզ – 58 666 ընտրող (53,48 տոկոս)
wp-apeth