Ժամը 14։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը

Ժամը 14։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը

Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 26,82 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 695 հազար 626 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը 24,53 տոկոս է կազմել:

Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 29,28 %-ը (251,504 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 19,74 %-ը (24,107), երրորդ քաղաք Վանաձորում՝ 26,89 %-ը (25,201):

Ստորև ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

  • Արագածոտնի մարզ – 28 987 ընտրող (24,68 տոկոս)
  • Արարատի մարզ – 58 767 ընտրող (26,31 տոկոս)
  • Արմավիրի մարզ – 51 536 ընտրող (21,85 տոկոս)
  • Գեղարքունիքի մարզ – 46 268 ընտրող (24,41 տոկոս)
  • Լոռու մարզ – 61 081 ընտրող (26.15 տոկոս)
  • Կոտայքի մարզ – 66 646 ընտրող (27,54 տոկոս)
  • Շիրակի մարզ – 47 969 ընտրող (21,15 տոկոս)
  • Սյունիքի մարզ – 36 619 ընտրող (33,37 տոկոս)
  • Վայոց Ձորի մարզ – 13 568 ընտրող (29,01 տոկոս)
  • Տավուշի մարզ – 32 682 ընտրող (29,79 տոկոս)
wp-apeth