110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել
Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին են հրավիրվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի: Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
`