400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիայից»

400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիայից»

Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, և շուտով տեղեկությունները հիմնավորվել են, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել Վայքի բաժին։ Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։ Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth