Փոխնախարարներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: Այս մասին նշված է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից: