Մահակով խփել է հարևան գլխին

Մահակով խփել է հարևան գլխին

Մայիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածքով Արտաշատից մի տղամարդու է տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ Տուժողը թաքցրել է դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել է՝ իբր Արտաշատի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում հեծանվից է ընկել։ Օպերատիվ հարցումներով պարզ է դարձել, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։ Տուժողը վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում, որտեղ բնակվում է և՝ ոչ հեծանվից ընկնելու հետևանքով: Նրան ծեծել էին, հետո ինչ-որ առարկայով խփել գլխին, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Այվազովսկու փողոց մեկնած ոստիկանները հետախուզական միջոցառումներով պարզել են թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի հարևանն է՝ 35 տարեկան։ Կենցաղային հարցերի շուրջ վիճել էեն, փոխադարձ հարվածներ հասցրել և հենց ծեծկռտուքի ժամանակ էլ հարևանը մահակով խփել է տուժողի գլխին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

wp-apeth