Դեռ պարզ չէ, թե ինչպես է Վրաստանն ընդունելու տուրիստներին

Դեռ պարզ չէ, թե ինչպես է Վրաստանն ընդունելու տուրիստներին

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը դեռ վերջնականապես չի կազմել այն կանոնները, թե ինչպես են պատրաստվում ընդունել արտասահամանցի տուրիստներին:

Տիկարաձեն հայտնել է նաև, որ մի շարք սահմանափակումներ հանելուց հետո, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր, որոնք կարող էին լինել այդ ամենի արդյունքում, չեն արձանագրվում: Նախարարն ասել է, որ այս փուլում դեռ չեն կարող խոսել համաճարակը հաղթահարելու մասին:

Նշենք, որ անցած մեկ օրում Վրաստանում արձանագրվել է վարակման 1 նոր դեպք: Այս մասին այսօր առավոտյան լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզգուբայան: Համաձայն worldometers-ի տվյալների Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 801 է, մահացել է 13 մարդ:

wp-apeth