24 ժամում հազարից ավելի մահ

24 ժամում հազարից ավելի մահ

Մեկ օրում Մեքսիկայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար պացիենտ, հայտնում է El Economista-ն հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:  Տեղեկության համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 1092 պացիենտ՝ ընդհանուր թիվը հասնելով 11729-ի:

Միևնույն ժամանակ Մեքսիկայի առողջապահության նախարարությունից ընդգծել են, որ մահացությունների հետ կապված այս տվյալներն անցած մեկ օրում չեն գրանցվել, այլ անցած մի քանի օրերի ընդհանուր թիվն է:  Նշվում է նաև, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 3912 նոր դեպք և վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 101 238:

Հավելենք, որ անցած մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության 28 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է 1349 պացիենտ:

wp-apeth