Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Որոշումը չի վերաբերում միայն մինչև վեց տարեկան երեխաներին:
- Որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է չունենանք, — ասել է Ավինյանը:
Վերջինս նկատել է, որ նման եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ է բերելու, բայց ըստ նրա դա կնվազեցնի վարակի տարածումը: