Սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են

Սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ: Պարզվել է, որ շահագործողները, բռնություն գործադրելով կամ սպառնալով, կնոջը ստիպել են մայրաքաղաքի Արցախի փողոցում, Արտաշատի խճուղում և Մասիս քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ, և վաստակած ամբողջ գումարը վերցրել են:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Ապրիլի 27-ին թրաֆինգի դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակչուհու հաշվառման և բնակության վայրերում: Շահագործող կանայք ձերբակալվել են, իսկ թրաֆիքինգի զոհը տեղափոխվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցման կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է:

wp-apeth