Թաթոյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատներին
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:
Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:
Նշենք, որ Շիրակի մարզից գերեվարվածների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը: Նրանք պահանջում են հանդիպում երկրի վարչապետի հետ, չնայած որ, ըստ գերիների հարազատների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել մինչ օրս:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti