Կորոնավիրուսն Իսպանիայում. Ոչ մի մահ երկրորդ օրն անընդմեջ
Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Փոխարենը կրկին աճել է վարակվածների թիվը: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 137 նոր դեպք, մոտ երկու անգամ ավելի քան մեկ օր առաջ: Կորոնավիրուսային համաճարակի բռնկման օրվանից երկրում արձանագրվել է 239 932 դեպք, մահացել է 27 127 քաղաքացի: