Սկսել են փորձարկել. Թերապիա, որը կարող է բուժել կորոնավիրուսը

Սկսել են փորձարկել. Թերապիա, որը կարող է բուժել կորոնավիրուսը

CNN Eli Lilly and Company-ն մարդկանց վրա փորձարկել են հակամարմնային թերապիան, որը միտված է կորոնավիրուսի բուժմանը: Փորձարկան առաջին փուլում պետք է ստուգել արդյոք թերապիան անվնաս է և արդյունավետ: Արդյունքները հայտնի կլինեն հունիսի վերջին: Առաջին պացիենտները, որոնք բուժվում են թերապիայի միջոցով գտնվում են Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկության դպրոցում, Լոս Անջելեսի Սեդարս-Սինայում և Ատլանտայի Էմորի համալսարանում, հայտնում է CNN-ը:

Ըստ Ինդիանապոլիսում գտնվող կազմակերպության՝ եթե փորձարկումները հաստատեն, որ այս միջոցը արդյունավետ է կորնավիրուսի բուժման համար, այն կարող է արդեն աշնանը հասանելի լինել:

  • Մինչ այս պահը, գիտնականները փորձում են տարբեր դեղամիջոցներ կորոնավիրուսի բուժման համար, որոնք նախկինում օգտագործվել են տարբեր հիվնադությունների բուժման նպատակով, բայց երբ սկսվեց համաճարակի բռնկումը, մենք սկսեցինք աշխատել նոր դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ,- ասել է Էլի Լիլիի փոխնախագահ, բժիշկ  Դան Սկովրոնսկին: — Արդեն ատրաստ ենք հիվանդների վրա փորձարկումներ կատարել:

Բուժման նորմիջոցի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները տարվել են AbCellera-ի հետ համագործակցության շրջանակում (բիոտեխնիկական կազմակերպություն, որը գտնվում է Կանադայում): Երբ կորնավիրուսով վարակվածը ապաքինվում է հիվանդությունից, նրա մարմնում արտադրվում է միլիոնավոր սպիտակուցներ, որոնք կոչվում են հակամարմիններ և հենց դրանք են պայքարում վիրուսի դեմ և մարդուն օգնում են արագ վերականգնվել: AbCellera-ն արյան փորձանմուշներ է վերցրել ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդներից, որոնք վերջերս են ապաքինվել հիվանդությունից: Մասնագետները տեսակավորել են հիվանդների բջիջները հակամարմիններ հայտնաբերելու նպատակով:

AbCellera ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի և պատվաստանյութերի հետազոտական կենտրոնի գիտնականները ընտրել են այն հիվանդներին, որոնք ավելի դիմացկուն կարող են լինել, իսկ Lilly-ի գիտնականները նախաձեռնել են բուժումը, որը հայտնի է որպես մոնոկլոն հակամարմնային թերապիա: Այս մոտեցման շնորհիվ բուժվել են բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ թռչնագրիպը, ասթման, լուպուսը, էբոլան և քաղցկեղի որոշ տեսակներ:

Սկովրոնսկին նշել է, որ դեռ հայտնի չէ, թե այս թերապիան կարո՞ղ է բուժել կորոնավիրուսը: Ամեն դեպքում լաբորատոր պայմաններում այն վիրուսին հնարավորություն չի տվել վարակելու մարդու բջիջները:

Տվյալները չեն հրապարակվել, բայց, հիմնվելով որոշ արդյունքների վրա, գիտնականները շարունակում են առաջ շարժվել և պատրաստվում են թերապիան վարակվածների վրա կիրառել: Թերապիան ստացել է ժամանակավոր անվանում՝ LY-CoV555:

Արտադրությունը արդեն սկսկվել է

Որոշ հիվանդներ կընդունեն դեղամիջոցը, որոշները՝ պլացեբոն (դեղահաբ, որը իրականում բուժում չէ և այն կարող է մարդկանց ներշնչանքի հաշվին արդյունքներ ցույց տալ): Եվ՛ բժիշկները, և՛ հիվնադները տեղյակ չեն լինի, թե հիվանդներից որոնք են ստացել պլացեբոն, որոնք՝ դեղամիջոցը:

Եթե պարզվի, որ թերապիան անվնաս է մարդու առողջության համար, կազմակերպությունը մի քանի շաբաթվա ընթացքում կանցնի փորձարկման հաջորդ փուլին: Երկրորդ փուլում ավելի շատ հիվանդներ կընդգրկվեն փորձարկումների մեջ, ներառյալ որոշ հիվանդներ, որոնք չեն հոսպիտալացվել և ակնհայտ կդառնա թերապիայի արդյունավետությունը:

Կազմակերպությունը նաև ուսումանսիրություններ կիրականացնի պարզելու արդյոք դեղամիջոցը կարող է կանխարգելող միջոց հանդիսանալ: Բուժումը կարող է օգտագործվել խոցելի բնակչության շրջանում, որոնց համար պատվաստանյութի ներարկումը այնքան էլ լավ գաղափար չի լինի, մասնավորապես ծերերի և այն մարդկանց, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ և թույլ իմունային համակարգ:

Էլի Լիլին արդեն սկսել է մեծ քանակությամբ հակմարմինների արտադրությունը, որը կարող է կիրառվել և օգտագործման ենթական դառնալ միայն փորձարկումներից հետո: Ոչ համաճարակային պայմաններում ընկերությունները սովորաբար պարզում են, թե արդյո՞ք այն կարող է արդյունավետ լինել, նախքան մասսայական արտադրություն սկսելը:

  • Եթե այս եղանակը աշխատի, մենք նույնիսկ մեկ օր չենք վատնի և կսկսենք դեղամիջոցի մասսայական արտադրությունը, որի միջոցով կփրկենք մարդկանց կյանքը,- ասել է Սկովրոնսկին:

Հաջորդ ամիսներին Lilly-ն կփորձարկի մի քանի տեսակի հակամարմինների խառնուրդներ և շատ գիտնականների կարծիքով այն մարդկանց կարող է պաշտպանել վիրուսից: Բայց Սկովրոնոսկիի կարծիքով ամենացանկալի տարբերակը այն է, որ արտադրվի ցածր դոզայով հակամարմնի մեկ տեսակ:

  • Ինչքան շատ հակամարմինների տեսակներ են իրար խառնվում, այնքան դեղամիջոցի դոզան բարձր է լինում և դժվար կլինի այն արտադրել: Բայց եթե երկու հակամարմին են միմյանց խառնված, դոզան բարձր կլինի, և մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի հիվանդների համար արդյունավետ դեղամիջոց գտնենք:

Eli Լilly-ն միակ ընկերությունը չէ, որն աշխատում է հակամարմինների հայտնաբերման ուղղությամբ: Ամերիկյան մի քանի ընկերությոնւններ կլոնավորել են կորոնավիրուսի դեմ որոշ հակամարմիններ և բավականին մոտ են հիվանդների վրա փորձարկելուն: Regeneron Pharmaceuticals-ից հայտնում են, որ այս ամիս կսկսեն մարդկանց վրա առաջին փորձարկումները՝ հուսալով, որ ամռանը կստանան վերջնական բուժումը:

wp-apeth