ԱՄՆ-ի տնտեսությունը բազմաթիվ խնդիրների առջև կկանգնի

ԱՄՆ-ի տնտեսությունը բազմաթիվ խնդիրների առջև կկանգնի

Կանխատեսվում է,  որ մինչև 2030 թվականը համաճարակը 3%-ով կնվազեցնի ԱՄՆ-ի տնտեսական ներուժը՝  ընդհանուր վնասը կազմելով՝ 7.9 տրիլիոն դոլար: Այս ամենը կարանտինային միջոցառումների արդյունքն է, որի պատճառով միլիոնավոր մարդիկ կորցերել են իրենց աշխատանքը: Սա այն դեպքում, երբ մի քանի տրիլիոն դոլար արդեն ներդրվել էր տնտեսության զարգացման մեջ:

ԿԲՎ-ն հաղորդում է, որ կորուստների մեծ մասը պայմանավորված է այս տարվա տնտեսական ակտիվության կտրուկ նվազմամբ, որը չի կանխատեսվել հունվար ամսին հրապարակված վերջին 10-ամյա զեկույցում:

  • Բիզնեսի և սոցիալական հեռավորության սահամանփակումների պատճառով ապրանքների սպառումը նվազել է, և վերջերս նվազել է նաև էլեկտրաէներգիայի սակագինը և այս ամենի պատճառով էլեկտրաէներգիայի ոլորտում ներդրումների նվազում է կանխատեսվում,- գրել է CBO- ի տնօրեն Ֆիլիպ Սվագելը ՝ պատասխանելով Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չարլզ Շումերի հարցին և հավելել: — Վերջին թարմացված օրենսդրությունը, ԿԲՎ-ի գնահատմամբ, մասամբ մեղմելու է տնտեսական պայմանների վատթարացումը:

Մինչ համավարակը շարունակում է վնասներ հասցնել երկրի տնտեսությանը ԱՄՆ-ի կառավարությունը և կենտրոնական բանկը շարունակում են տրիլիոնավոր դոլարներ ներդնել երկրի տնտեսության մեջ: Գործազուրկների թիվը Մեծ Դեպրեսիայից ի վեր շարունակում է ամենաբարձրը մնալ, ավելքի քան 40 միլիոն մարդ համալարել է գործազուրկների շարքը:

Ապրիլին գործազրկության մակարդակը հասել էր 14,7% -ի, իսկ ուրբաթ օրը ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը կհաստատի, որ այն մայիսին կհասնի 20%-ի: Մարտին ցուցանիշը կազմում էր ընդամենը 4,4%:

ԱՄՆ Կոնգրեսում թեժ բանավեճ է տեղի ուեննում ՝ 3 տրիլիոն դոլարի նոր ներդրումային ծրագրի շուրջ, ինչպես նաև առաջարկվում է վերականգնել մի շարք դաշնային օգնության ծրագրեր, քանի որ հուլիսին լրանալու է պետության կողմից գործազուրկներին տրամադրվող հատկացումների ժամանակը:

wp-apeth