Թշնամին հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշում է Հովհաննիսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը»: