Հայկական ՀՕՊ-ն Արցախում խոցել է ադրբեջանական ինքնաթիռ և երկու ԱԹՍ

Հայկական հակաօդային պաշտպանության ուժերն Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտապանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»,-նշել է Ստեփանյանը։