«Բոլորի» հրաժարականի պահանջով. գետափցի Գոռը կդադարեցնի հացադուլը
Նստացույց ու հացադուլ. Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է՝ Գյումրիում իր բողոքի ձայնն է բարձացնում:Հիասթափված է. երկրում տիրող արտակարգ դրության պատճառով իրեն հասցված վնասները մեծ են: Մշտապես զբաղվել է անասնաբուծությամբ, բայց արտակարգ դրության ընթացքում պահեստավորած անասնակերը վերջացավ, նորն էլ չկարողացավ ձեռք բերել:Արդյունքում անասունները սատկեցին: Սա միակ պատճառը չէ, որի համար Գոռը հացադուլ է հայտարարել, նրա խոսքով կնոջ բարդ ընթացքով հղիությունը եւս նպաստել է, որ ինքն այս քայլին գնա: Մոտ մեկ շաբաթ շարունակվող հացադուլին համապատասխան կառույցներից արձագանք չի եղել: Եղած դեպքում էլ առաջարկված տարբերակները Գոռին չեն գոհացրել: «Բոլորի» հրաժարականի պահանջով կարգախոսով հացադուլը, սակայն Գոռն այսօր կդադարեցնի:Ասում է առողջական խնդիրներ ունի, իսկ բողոքի իր ձայնը լսելի դարձնելու համար դեռ ելքեր ու համախոհներ կգտնի: Մանրամասները՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ռեպորտաժում: