Եվս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն՝ ՀՀ կառավարությանը

Եվս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն՝ ՀՀ կառավարությանը

Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի հետ հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր է ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

wp-apeth