Շիրակի մարզում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով
Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մարզում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր։