Ավինյանի կոչը խանութների ու սուպերմարկետների ներկայացուցիչներին

Ավինյանի կոչը խանութների ու սուպերմարկետների ներկայացուցիչներին

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել կոչով.

  • Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք,- գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում:

wpn-zarhing