Սննդամթերքի տեսքով աջակցություն՝ ինքնամեկուսացման մեջ և սոցիալապես խիստ խոցելի խմբում գտնվողներին
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ Կառավարությունը հատկացրել է անհրաժեշտ սննդամթերքի տեսքով աջակցություն այն քաղաքացիների համար, որոնք բժշկի ցուցումով գտնվում են ինքնամեկուսացման մեջ և սոցիալապես խիստ խոցելի խմբում են։
- Հարգելի՛ շիրակցիներ, Կառավարությունը հատկացրել է անհրաժեշտ սննդամթերքի տեսքով աջակցություն այն քաղաքացիների համար, որոնք բժշկի ցուցումով գտնվում են ինքնամեկուսացման մեջ եւ սոցիալապես խիստ խոցելի խմբում են։ Որոշման համաձայն՝ 50մլն դրամն ուղղվել է մարզպետարաններին, իսկ հատկացումները կիրականացվեն համայնքների միջոցով։ Դիմեք ձեր համայնքի ղեկավարին, և նրանք՝ ըստ կարիքի, կտրամադրեն անհրաժեշտ սննդամթերքը,- գրել է պատգամավորը: