Բուքմեյքերական հանցագործություն. մոտ 1,5 միլիոն դրամ է փոխանցվել անհայտ խաղային հաշվին

Բուքմեյքերական հանցագործություն. մոտ 1,5 միլիոն դրամ է փոխանցվել անհայտ խաղային հաշվին

Մարտի 23-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին, հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Արդյունքում` Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։ Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար, լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները, ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ցանկացած եղանակով ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով իրենց տրամադրելու, գրանցելու առաջարկներ ընդունելուց: Ոստիկանությունը նպատակ է հետապնդում բարձրացնել հանրության իրազեկվածությունը և զգոնությունը՝ սեփական անձնական տվյալների, օգտահաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նկատառումով: Ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth