Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին», — ասված է հայտարարության մեջ։