Հաստատվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 230 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 117 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 մարդ: Ստացիոնար բուժվողների թիվը 32 է: Այսպիսով՝ 2022 թվականին կատարվել է 3316 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
wp-apeth