Ընթացիկ տարում Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում
2022 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:
«1 ամսվա կտրվածքով Արցախի Հանրապետություն է այցելել 415 օտարերկրյա զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 90-ի դիմաց: Զբոսաշրջիկներից 374-ը ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են, 41-ն Արցախում հյուրընկալվել են այլ երկրներից», — նշեց Գ. Հայրապետյանը` ընդգծելով` Արցախ այցելողների մոտ անվտանգության առումով մտավախություններ չկան։