Հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք
Արցախի հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել 190 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։