Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Ամեն օր Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, փամփուշտների և ականների որոնման ուղղությամբ:
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների եւ ընտանի կենդանիների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:
Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա: