Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Շուշիի շրջանի վարչակազմի դիմումի համաձայն ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդիչների վերականգնման աշխատանքների ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է tert.am-ը։

«Ռուս խաղաղապահները միջոցառումներ են իրականացնում՝ ապահովելու անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ: էլեկտրահաղորդիչների տվյալ հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, այդ պատճառով վարչակազմից դիմում են ներկայացրել մեր հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել անվտանգությունն իրականացվող աշխատանքների ժամանակ: Ներկա պահին վերականգնվել է մոտ 20 կմ ձգվող էլեկտրահաղորդիչ գծեր, ինչպես նաև ճանապարհային լուսավորության 150 լապտերային սյուն է միացվել գիշերային ժամերին առավել անվտանգ երթևեկության համար»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

wp-apeth