Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ ԱՀ ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:
«Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»,- ասված է հաղորդագրությունում: