Զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել Ասկերանի շրջանի՝ սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարժական հերթապահ խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներով՝ անցնելով ընդհանուր օգտագործման և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հերթապահության ընթացքում կողմերի սահմանազատման գծի երկայնքով խաղաղապահները հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն են իրականացրել, ինչպես նաև հարցում իրականացրել բնակիչների շրջանում:
«Այսօր մենք մոնիթորինգ ենք իրականացնում Ասկերանի շրջանում՝ կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակն՝ անվտանգության ապահովման շրջանակում: Երբեմն կանգառներ ենք անում համայնքներում, շփվում ենք տեղի բնակիչների հետ խաղաղության համաձայնագրի խախտումների թեմայով»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը: