Հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք

Արցախում Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել: ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր:

«Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով հետազոտվել է 19 հազար 984 քաղաքացի, որից 3114-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և տեղեկացրել, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով:

wp-apeth