Հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք

Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Արցախի առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ունենք 3 մահվան դեպք։ Հիվանդներից 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 74-ամյա տղամարդը մահացել է (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85% ախտորոշումով: 72-ամյա տղամարդը մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19), ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
wp-apeth