Հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից 1197-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

wp-apeth