Հոկտեմբերի մեկի դրությամբ Արցախից փոխանցվել են 873,5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքի համապատասխան` 2021թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 873,5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին հայտնում են ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Աղբյուրի հավաստմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am էլ. հասցեով: