Հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Արցախում օգոստոսի 31-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 76 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11577 քաղաքացու հետազոտություն, որից 1053-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում: