Ռուս խաղաղապահներն ապահովել են աշխատողների անվտանգությունը 20 կմ ջրատար անցկացնելիս

Ռուս խաղաղապահներն ապահովել են աշխատողների անվտանգությունը 20 կմ ջրատար անցկացնելիս

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունն ինժեներական աշխատանքների ընթացքում` Արցախում շփման գծի մոտ 20 կմ ջրատար անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մոտակա ջրամատակարարման կայանը գտնվում է շփման գծի մոտակայքում, ուստի տեղի բնակիչները աշխատանքի ընթացքում անվտանգություն ապահովելու համար դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն:

2021 թվականի հունիսի 11-ից, ռուս խաղաղապահների ներկայությամբ, աշխատանքներ են տարվում Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի մոտակայքում գտնվող ջրամատակարարման համակարգի վրա: 20 կմ երկարությամբ ջրատարի շահագործման հանձնելուց հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի հեռավոր բնակավայրերի բնակիչները խմելու ջուր կուենան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

wp-apeth